Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները դեռևս շարունակվում են։ ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում այսօր հայտնաբերել և վերադարձրել են ևս հինգ աճյուն:
Մարտի 27-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1523 աճյուն:
ԱՀ ԱԻՊԾ փոխանցում է, որ առաջիկա օրերին ևս կշարունակի որոնումները, այսուհետ՝ ըստ անհրաժեշտության:
Թողնել պատասխան