Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի. Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության նախկին նախագահի խորհրդական, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի։Այդ մասին վերջինս հայտնել է ֆեյսբուքյան իր սոցցանցից։

«Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սև ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ մերձավորներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան»,– գրել է Բաբայանը։

Նա շեշտել է, որ իր չներկայանալը կամ փախուստը լուրջ վնաս կհասցնի հայ ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ինքը` որպես ազնիվ մարդ, աշխատավոր, հայրենասեր և քրիստոնյա, չի կարող դա թույլ տալ։

Հավելենք, որ ԱՀ նախկին պետական նախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանում 3 մեղադրանք է առաջադրվել` ֆինանսական ահաբեկչություն, ապօրինի զինված խմբերի ձևավորում և դրանց մասնակցություն, պետական սահմանի ապօրինի խախտում։

Հիշեցնենք, որ Վարդանյանը երեկ առավոտյան գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է մեկնել Արցախից ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։

Դիտումների քանակը: 3924
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին