Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին

բերման ենթարկվեց

Այս պահին ՀՀ Ազատության հրապարակում լարված իրավիճակ է ոստիկանների և ցույցի մասնակիցների միջև:Իրավապահները քաղաքացիներին թույլ չեն տալիս հավաքվել հրապաակում և մեկնարկել 17 կուսակցությունների կողմից նախանշված հանրահավաքը՝ ընդդեմ Արցախի հարցով Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված որոշման:

Ոստիկանները բերման են ենթարկում Ազատության հրապարակ եկած մարդկանց, այդ թվում՝ կանանց և աղջիկների:

Ոստիկանները մասնավորապես, բերման ենթարկեցին «Հայրենիք» կուսակցությունից Արսեն Բաբայանին, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին, ՀՀԿ-ից Գեղամ Պետրոսյանին, Հայկ Մամիջանյանին, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանին:

Ավելի վաղ ԲՀԿ-ից Հռիփսիիմե Առաքելյանը նշել էր, որ տրել են նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

Ոստիկանությունն այդ երևույթն պարզաբանում է ոչ թե «բերման ենթարկել», այլ ցուցարարներին «հրապարակից հեռացում»։

Իրավիճակը այս պահին պայթունավտանգ է։

Դիտումների քանակը: 4559
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին