Ստեփանակերտում ամբողջությամբ այրվել է մասնավոր սեփականություն հանդիսացող հանրախանութ

FB_IMG_1605087926866

Լուսադեմին Ստեփանակերտում հրդեհ է բռնկվել: Քաղաքի կենտրոնում դեռևս չպարզված հանգամանքներում ամբողջությամբ այրվել է մասնավոր սեփականություն հանդիսացող հանրախանութ: Այդ մասին հաղորդում է ԱՀ ԱԻՊԾ֊ն։

ԱՀ ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարները կանչը ստանալուց անմիջապես հետո մեկնել են դեպքի վայր և կատարել հրդեհաշիջման աշխատանքներ, միաժամանակ, հնարավորինս փրկել խանութում առկա գույքը:

Դեպքի վայրում աշխատանքներին հետևել է նաև ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը:

Դիտումների քանակը: 4387
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին