Ժան-Իվ Լը Դրիանն արձագանքել է Պուտին-Ալիև-Փաշինյան հայտարարության

Ֆրանսիայի նախագահի գրասենյակը հայտնում է, որ ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի համաձայնագրի պայմանները և նրանից ակնկալվող հետևանքները։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի խոսքում ասվել է, որ ֆրանսիական կողմը կարևորում է մարտերի դադարեցումը, և ակնկալում է, որ Ադրբեջանը խստորեն կպահպանի իր ստանձնած պարտավորությունները և անմիջապես վերջ կտա ռազմական գործոզություններին: Միևնույն ժամանակ կոչ է արել Թուրքիային նոր ձեռնարկումներ չիրականացնել։

Ֆրանսիան վերահաստատել է, որ կշարունակի բարեկամությունը հայ ժողովրդի հետ դժվարին պայմաններում կանգնած կլինի նրա կողքին: Տրամադրվելու է նաև անհրաժեշտ մարդասիրական աջակցություններ:

Ամփոփելով իր խոսքը Ժան-Իվ Լը Դրիան նշել է․«Հակամարտության տևական կարգավորման շուրջ կողմերի միջև բանակցությունների վերսկսումը հայտարարված հրադադարից հետո մնում է անհրաժեշտ: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան այս ջանքերի ակտիվ մասնակիցը կլինի: Երկու կողմերի միջև քննարկումները պետք է վերսկսվեն անհապաղ: Դրանք պետք է թույլ տան վերադարձնել վերջին շաբաթների ընթացքում հակամարտության հետևանքով տեղահանված մարդկանց և սահմանել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը»:

Դիտումների քանակը: 3865
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին