Պահանջում ենք գերիների վերադարձն առանց նախապայմանների. Նստացույց ՀՀ Կառավարության մոտ

FB_IMG_1624522224668

Այս գիշեր ՀՀ կառավարության գլխավոր մասնաշենքի առջև սկսվել է հայ գերիների հարազատների նստացույցը։ Նստացույցի մասնակիցներից մեկի` Տիգրանի, փոխանցմամբ երեկ նրանք հանդիպել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպումը նրանց չի բավարարել, ինչի համար էլ, այլ ելք չունենալով, որոշել են նստացույց անցկացնել հենց կառավարության մոտ։

«Պահանջում ենք գերիների վերադարձն առանց նախապայմանների»,-ասաց Տիգրանը հավելելով, որ այլ տեղ չունեն գնալու։

Հիշեցնենք, որ վերջինս իր ֆեսբուքյան էջից հանդես էր եկել հետևյալ կոչով։

«Ես, Տիգրան Կարապետի Ամբարդարյանս, գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայրը, ինչպես նաև մեր գերեվարված մյուս տղաների ծնողները, ՀՀ ներկայիս իշխանություններից պահանջում ենք Ադրբեջանի դիմաց պահանջ դնել՝ անհապաղ դադարեցնել մեր եղբայրների նկատմամբ կեղծ դատավարությունը և վերադարձնել Հայաստան առանց նախապայմանների։ Այս պահից սկսած հայտարարում եմ անժամկետ նստացույց»,-նշել է նա։

Դիտումների քանակը: 4089
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին