Պանթյուրքիզմը Ադրբեջանի հանրահավաքներում․ Տեսանյութ

Հանրահավաք Ադրբեջանում

Ադրբեջանում վերջին հանրահավաքները աչքի են ընկել ոչ միայն քաղբանտարկյալների ազատ առձակման պահանջով, այլև պանթյուրքիզմի և նեոֆաշիզմի գաղափարների պրոպագանդմամբ։Ադբրեջանում տեղի ունեցող հանրահավաքների ժամանակ, որոնք սկզբնական փուլում միտված էին քաղբանտարկյալների ազատ արձակման համար, վերածվել էին պանթյուրքիզմին և նեոֆաշիզմին հատուկ լոզունգներով և գաղափարներով հանրահավաքի, որտեղ ակտիվորեն օգտագործվում էին հակահայկական, հակառուսական և հակապարսկական լոզունգներ։

Բացի վերոհիշյալ գաղափարներին և լոզունգներին հրապարակված տեսանյութերում ակնհայտորեն երևում է, որ հանրահավաքի ժամանակ մասնակիցների կողմից օգտագործվում էր թուրքական Գորշ գայլեր ծայրահեղական խմբավորմանը պատկանող ժեստեր, որոնք բավականին մեծ տարածվածություն ունեն Ադրբեջանում։

Հավելենք, որ Գորշ գայլեր խմբավորումը ահաբեկչական խմբավորում է, որոնց հիմքում դրված է պանթյուրքիզմի և նեոֆաշիզմի գաղափարները, և որոնց գլխավոր նպատակը “Մեծ Թուրան”-ի ստեղծումն է։

Դիտումների քանակը: 4971
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին