Պապիկյանն Թրեյսիին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման խնդիրը

ՊՆ ԱՄՆ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Սուրեն Պապիկյանը Լին Թրեյսիին ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակումը և դրա հետևանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերները:

Ընդգծվել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:

Պաշտպանության նախարարը դեսպանին է ներկայացրել նաև ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով առաջնագծում ստեղծված իրադրությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։

Հավելենք, որ 2023 թվականից Լին Թրեյսին դեսպանի պաշտոնում կփոխարինի Քրիստինա Քվիենը։

Դիտումների քանակը: 3904
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին