ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կարևորել են ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում։ Այդ մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը` հավելելով, որ Փաշինյանն այսօր ընդունել է Կլաարին։
«Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության, խաղաղության ու կայունության խնդիրների, այդ ուղղությամբ իրականացվող քայլերի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, ինչպես նաև սահմանային անվտանգության և սահմանազատման հանձնաժողովների աշխատանքին վերաբերող հարցեր։
Թողնել պատասխան