Փաշինյանը հիշեցրեց՝ ՀԱՊԿ-ի անդամները զենք են վաճառել Ադրբեջանին

Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների Մոսկվայում կայացած հոբելյանական հանդիպմանը հայտարարեց, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Երևանի համար շատ կարևոր հարցերին այնքան էլ արդյունավետ չի արձագանքել, որքան ակնկալում է Հայաստանը։

Անդրադառնալով կառույցի հիմքում ընկած արագ արձագանքման մեխանիզմներին՝ ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ անցյալ տարի մայիսին ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, ինչի կապակցությամբ Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին, որպեսզի ճգնաժամային իրավիճակի կանխարգելման համար գործի դրվեն համապատասխան մեխանիզմները։

Փաշինյանը նշել է նաև, որ Հայաստանը երկար ժամանակ բարձրացրել է մի հարց, որ ՀԱՊԿ-ի որոշ պետությունների կողմից Հայաստանի համար ոչ բարեկամ Ադրբեջանին զենք էր վաճառվում: Արդյունքում այդ զենքերն օգտագործվեցին Հայաստանի և հայ ժողովրդի դեմ։ Կառավարության ղեկավարը նաև հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո ՀԱՊԿ որոշ անդամների պահվածքն այնքան էլ չի ուրախացրել Հայաստանին:
Միաժամանակ ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքը արցախյան 44-օրյա պատերազմի օրերին և դրանից հետո պաշտոնական Երևանին այնքան էլ չգոհացրեց, սակայն ընդգծեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնահատուկ դերը 44–օրյա պատերազմի դադարեցման գործում։ Այս համատեքստում ՀՀ վարչապետը վերահաստատեց Հայաստանի հավատարմությունը երեք երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով ընդունված եռակողմ հայտարարությանը։

Դիտումների քանակը: 4134
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին