Փաշինյանը հրաժարական կտա` չհրաժարվելով պայքարից

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա։ Այդ մասին վերջինս հայտարարել է Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

Նա իր ելույթում հայտարարել է, որ առաջիկայում՝ ապրիլին, հրաժարական է տալու և շեշտել.

«Դուք պետք է գնահատական տաք անցյալին ու որոշում կայացնեք ապագայի վերաբերյալ»։

Բացի այդ նա թեմայի շրջանակում նշել է, որ հրաժարական է տալու ոչ թե գնալու, այլ, որպեսզի տեղի ունենան արտահերթ խորհրդանական ընտրություններ։ Նա նշեց նաև, որ այդ ընթացքում շարունակելու է իր գործունեությունը վարչապետի պաշտոնում։

«Եթե դուք կվերահաստատեք ձեր մանդատը, ես, մեր թիմը կշարունակենք ծառայել ձեզ շատ ավելի լավ, քան նախկինում, եթե չէ, մենք խոնարհաբար իշխանությունը կփոխանցենք նրան, ում դուք կընտրեք, եթե դուք կընտրեք գելերին, ձեր ընտրությունն ա, մենք ի՞նչ կարանք անենք։ Մենք սխալվել ենք, բայց չենք խաբել», — հավելել է Փաշինյանը։

Տեղեկացնենք, որ այսօր Փաշինյանի հրաժարականն ամիսներ շարունակ պահանջող շարժումը կրկին հանրահավաք է անցկացնում Բաղրամյան պողոտայում: Օրակարգն ու պահանջն անփոփոխ է։

Դիտումների քանակը: 4218
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին