Փաշինյանը Փոլ Գավանի հետ քննարկել է Բերձորի միջանցքի թեման

Փոլ Գավան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Փոլ Գավանի հետ քննարկել է Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Այդ մասին հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։

«Փաշինյանն արձանագրել է, որ ադրբեջանական կողմը դադարեցրել է Հայաստանից ԼՂ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները, իսկ սնունդ տեղափոխվում է միայն խաղաղապահների միջոցով: Նշելով, որ այս ամենն Ադրբեջանի կողմից արվում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելու նպատակով` նա կարևորել է տեղի ունեցողի նկատմամբ միջազգային հանրության համարժեք արձագանքը»,– ասված է հաղորդագրությունում:

Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Գավանը փաստահավաք առաքելությամբ Հայաստան է ժամանել «Լաչինի միջանցքով [Բերձորի միջանցք] ազատ անվտանգ մուտքի ապահովում» զեկույցի նախապատրաստման շրջանակներում:

Դիտումների քանակը: 3899
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին