Պաշտոնական Բաքուն գազամատակարարման վերականգնման օր է նշում

«Ազերիգազի» տարածած հայտարարության մեջ նշվում է, թե իբր վերացրել են Հայաստանից Արցախի Հանրապետություն գազամուղի վրա առկա խնդիրը և մարտի 28-ից վերականգնելու է կապույտ վառելիքի մատակարարումը:

«Չնայած ձյան առատ տեղումներին «Ազերիգազի» աշխատակիցները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դժվարանցանելի տեղանքում վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ»,-  նշում է աղբյուրը` հավելելով, որ մարտի 28-ից կվերականգնվի բնական գազի մատակարարումը Ստեփանակերտ և հարակից այլ բնակավայրեր։

Բնակիչներին գազը հասանելի կդառնա մարտի 29-ից վստահեցնում է ադրբեջանական կողմը։

Հատկանշական է, որ ադրբեջանցիներն ընդամենը բացելու են այն փականը, որը տեղադրվել է հենց իրենց կողմից օկուպացված Շուշիի հատվածում՝ Արցախում ստեղծելով հումանիտար ճգնաժամ։

Դիտումների քանակը: 4358
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին