Պաշտպանության բանակի զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել, նրա վիճակը գնահատվում է ծանր, հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:
“Հունվարի 28-ին, ժամը 02.55-ի սահմաններում, հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պաշտպանական տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վնասվածք է ստացել զինծառայող Նվեր Արմանի Ավետիսյանը”,- նշված է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Զինվորին անմիջապես տեղափոխել են զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է որպես ծանր:
Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է նախաքննություն:
Թողնել պատասխան