Ալեքսանդր Սարգսյանի փոխանցած գումարներով նախատեսվում է Արցախի բանակի համար զենքի ձեռքբերում

Սաշ1

  Հայաստանի երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի պետական բյուջե փոխանցած գումարներով նախատեսվում է Արցախի բանակի համար զենքի ձեռքբերում:

2019 թ. Ալեքսանդր Սարգսյանը Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին նվիրաբերել է 19.6 մլն դոլար: Նվիրատվության նպատակը՝  հայրենիքի համար զենք ձեռք բերելն է:

Այդ մասին հայտնում է “Այսօր” թերթը, խղում անելով Հայաստանի Կառավարությունում իր աղբյուրներին։

Նշվում է նաև, որ Ալեքսանդր Սարգսյանի դեմ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում:

Ըստ Կառավարության՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը պատրաստակամություն է հայտնել վճարել բոլոր այն պարտավորությունները պետությանը, որոնք հայտնի դարձան հարկային ստուգումների ժամանակ:

Դիտումների քանակը: 9852
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին