Պատերազմի զոհերի թիվն ըստ Փաշինյանի մոտ 4000 է

Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմն ունի պաշտոնապես հաստատված 3621 զոհ և 321 անհետ կորած։ Փաշինյանն այսօր ՀՀ ԱԺ-ում իր խոսքում նշեց վերջին պաշտոնական տվյալները։

«Այսօրվա դրությամբ մենք ունենք մահվան վկայականներով հաստատված, ինքնությունը պարզված 3621 զոհ և անհետ կորածների ցուցակում ունենք 321 մարդ։ Միևնույն ժամանակ մենք ունենք ԴՆԹ հետազոտության մեջ գտնվող չճանաչված ավելի քան 200 մարմին կամ մասունք, 100 նույնականացված մարմին, որոնք նույնականացվել են հարազատների հետ, բայց հարազատները ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են ընդունել այդ փաստը, ինչը հասկանալի է։ Մեր շատ հայրենակիցներ հավատում են, որ իրենց հարազատները ողջ են»,- ասել է Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ կան ընտանիքներ, որոնք չեն վստահում ԴՆԹ հետազոտություններին, այդ իսկ պատճառով սեփական միջոցներով արտերկրում են կազմակերպում ԴՆԹ հետազոտությունը` հրաժարվելով պետական որևէ միջամտությունից։

Դիտումների քանակը: 4133
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին