Դոնբասում թուրքական ԱԹՍ-ների հայտնվելը «քիչ ուրախություն է» առաջացնում Ռուսաստանի մոտ. Սերգեյ Ռյաբկով

Ռյաբկով

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Դոնբասում թուրքական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մասին տեղեկությանը։ Նա իր խոսքում, մասնավորապես նշել է հետևյալը`

«Իհարկե, քիչ ուրախություն է առաջացնում այն, որ այդ թուրքական ԱԹՍ-ները, ինչպես ասում են, հայտնվում են ինչ-որ տեղ Դոնբասում»,-ասել է Ռյաբկովը:

Նրա խոսքով՝ թուրքական արտադրանքի արտահանումը տարբեր երկրներ լուրջ հարց է:

«Ինչ-որ բան նրանք մեզնից են գնում, ինչ-որ բան մեկ այլ տեղ՝ մատակարարում: Կան համապատասխան ռեժիմներ, այդ թվում արտահանման-վերահսկման, որտեղ այդ ամենը քննարկվում է: Երկկողմ ուղղություններում մենք դիտարկում ենք նաև նման առարկաների ամբողջ համալիրը, մենք կշարունակենք դա անել», — ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ Ռուսաստանն ու Թուրքիան ունեն «նորմալ և բազմաբնույթ հարաբերություններ, բոլոր հարցերի քննարկումներն ընթանում են աշխատանքային հունով»:

Այդ տեղեկությունից ավելի ուշ ՌԴ-ն հաղորդագրություն է տարածել, որ մինչև հունիսի 1-ը սահմանափակել է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը։

Դիտումների քանակը: 4372
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին