Պատերազմը չի ավարտվել, չկա պայմանագիր, չկա խաղաղություն. ՀՀ նախագահ

50761

Նուր-Սուլթանում կայացել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Ղազախստանը Կենտրոնական Ասիայում քաղաքական առաջնորդ երկիր է, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ, որը նախագահի խոսքերով լավ հարաբերություններ ունի Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ:

«Ղազախստանը մեր բարեկամն է, և մենք ամեն բան պետք է անենք, որ մեր հարաբերությունները լինեն խորը, ջերմ և ամենօրյա: Հենց այդ նպատակով էլ եկել եմ՝ ամրապնդելու մեր բարեկամական հարաբերությունները»,– ասել է Սարգսյանը։

Ներկայացնելով իրավիճակը Հայաստանում՝ նախագահն ընդգծել է, որ ներկա պահին Արցախյան հակամարտության մեջ ինչ-որ առումով զինադադար է, բայց պատերազմը չի ավարտվել, չկա պայմանագիր, չկա խաղաղություն:

«Անհայտ է՝ ուր ենք գնալու Արցախի կարգավիճակի ուղղությամբ, երբ են սկսվելու և ինչ ընթացք են ունենալու բանակցությունները: Ինչպես են ձևավորվելու ապագա հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին,– ասել է նա,– Եթե ադրբեջանցի զինվորը Հայաստանի տարածք է մտնում կես, էլ չեմ ասում մի քանի կիլոմետր, դա մեծ ահազանգ է մեզնից յուրաքանչյուրի համար: Շատ մեծ խնդիր է Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր զինվորների հարցը: Հայաստանն ադրբեջանցի գերիներին վերադարձրել է, իսկ Ադրբեջանը դա չի անում և նրանց փորձում է օգտագործել որպես խաղաքարտ: Սա բացարձակ անընդունելի է»:

Արմեն Սարգսյանը նաև ընդգծել է, որ ստեղծված իրավիճակի համար բոլոր պատասխանատուները պետք է պատասխանատվության կանչվեն:

Բայց ամենից առաջ տարբեր քաղաքական հայացքներ ունեցողները պետք է մտածեն, որ միասին պետք է հաղթահարեն բոլոր խնդիրները:

«Բացարձակապես չեմ ընդունում, որ մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին բաժանեն հնի ու նորի, սևի ու սպիտակի: Բոլորս հայ ենք, հայ լինելով՝ մեզնից յուրաքանչյուրն անհատականություն է և ունի իր կարծիքը»,–ասել է Սարգսյանը։

Հանդիպումներում քննարկվել են հայ-ղազախական երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում գործակցությանը վերաբերող հարցեր:

Դիտումների քանակը: 4503
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին