Պատգամավորի եղբայրը սպառնացել և հարձակվել է լրատվական կայքի գլխավոր խմբագրին կամ դասալիքների խնդիրը Արցախում

Տիգրան Հարությունյան

Այսօր arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագիր Մարատ Եգանյանի վրա հարձակվել է Արցախի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի եղբայր Տիգրան Հարությունյանը, ով բացի նրանից, որ հարձակում է գործադրել Մարատ Եգանյանի վրա, նաև նյութական վնաս է հասցրել վերջինիս: Նույնիսկ ոստիկանության ներկայությունը Տիգրան Հարությունյանին հետ չքաշեց սպառնալիքներ հնչեցնելուն:

Արցախյան վերջին պատերազմի ավարտից հետո ոչ մեկը չզբաղվեց դասալքության բազմաթիվ օրինակներով, քանի որ հիմնականում այն մարդիկ, ովքեր պետք է զբաղվեին այդ հարցով, հենց իրենք էլ խրախուսել են դասալքությունը: Օրինակ, բարձրաստիճան անձիք հերիք չէ, իրենք չեն մեկնել առաջնագիծ, այլ նաև նման խնդրից ազատել են նաև իրենց մերձավորներներին: Դե որ հիմնականում այսպես կոչված էլիտան` իրենց մերձավորների հետ մեկտեղ, գրեթե չէր նկատվել առաջնագծում, իսկ եղածն էլ մի քանի օրում տեղափոխվել է թիկունք, դա փաստ է, իսկ շարքային քաղաքացին նայելով իր կողքերին և մի կողմից տեսնելով բազմաթիվ զոհեր, իսկ մյուս կողմից հեռացող «արտոնյալներ», միանշանակ մտածում էր, թե ում համար է նա մնում այդ դժոխքում: Պատերազմի օրերին դիրքերը լքած զորքից հաճախ կարելի էր լսել «Չալաղաջ ուտելուց առաջինն են, իսկ զոհվելուց վերջինը՞», կամ «Ինչու՞ պետք է ես զոհվեմ Արայիկի Հարությունյանի և իր մերձավորների հարստության համար, իսկ իրենք շարունակեն քեֆեր անել»: Հենց այդ պատճառով էլ դասալիքների հարցով զբաղվող պաշտոնյա չես գտնի Արցախում, նման հարց կարծես թե չկա նաև 32 տոկոս զորահավաքի ցուցանիշ ունեցող Ստեփանակերտում:

Նման անարդարությունը հուսահատության պատճառ է դառնում: Մանավանդ կորուստ տեսած հասարակ քաղաքացին զայրութ էր ապրում տեսնելով, թե ինչպես են նկուղներից և այլ պահկոցներից դուրս գալիս արցախյան նոր «հետպատերազմյա հերոսները»: Քչերն են այդ թեմայի շուրջ համարձակվում խոսել, բայց այնուամենյանիվ ստեղծվեց «Дезертиры и уклонисты. Դասալիքները» ֆեյսբուքյան խումբը, որտեղ օգտատերերը կարող են տեղադրել տեղեկություններ պատերազմից խուսափած բարձրաստիճան այրերի և դրանց մերձավորների մասին: Ս. թ. ապրիլի 4-ին այդ խմբում տեղեդրել են Արցախի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի եղբոր` Տիգրան Հարությունյանի, նկարը և այդ գրառման հեղինակը հարցնում էր, թե որտեղ է գտնվել պատերազմի ժամանակ այդ անձը:

Հարցադրումից հետևում էր, որ այդ անձի հետ կապված առկա են հիմնավոր կասկածներ: Խմբում գրառման հայտնվելուց հետո տեղի ունեցավ զանգ arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագիր Մարատ Եգանյանին` այդ գրարումը ջնջելու հստակ պահանջով: Զանգողը Տիգրան Հարությունյանն էր: Մարատ Եգանյանը բացատրեց, որ միջամտնում է միայն այն ժամանակ, երբ գրության հեղինակն ու «հերոսը» չեն կարողանում շտկել իրավիճակը և, եթե ակնհայտ զրպարտչական բնույթ է կրում տեղադրված նյութը: Այդ իսկ պատճառով առաջարկվել էր, որ եթե Տրգրան Հարությունյանը գտնում է, որ իր նկատմամբ այդ գրությունը ճիշտ չէ, ապա վերջինս կամ հեղինակին պիտի տեղեկացնի դրա մասին կամ մեկնաբանության տեսքով գրառում կատարի տվյալ նյութի տակ, ինչից հետո, եթե չկատարվեր` տեղի չունենար, արդարացի լուծում, ապա միայն այդ դեպքում խմբի ղեկավարը կարող է միջամտնել տվյալ հարցին: Սակայն Տիգրան Հարությունյանը չցանկացավ այդ տարբերակներով ուղղորդվել, այլ փոխարենն առաջարկեց անձամբ հանդիպել Մարատ Եգանյանի հետ և իրեն պարզաբանել, թե որտեղ էր պատերազմի ժամանակ: Հեղինակից հետաքրքրվելով, թե ինչու է նման գրություն տեղադրել այդ անձի մասին, պարզվել է, որ նրան տեղեկությունը տրամադրվել են երրորդ անձինք:

Հանդիպման ժամանակ Տիգրան Հարություննյանը պատմեց որ պատերազմի ժամանակ սկզբից գտնվում էր Ջաբրայիլ կոչվող հատվածում, իսկ հետո տեղափոխվեց թիկունք՝ պահեստներ: Ըստ Տիգրան Հարությունյանի դրանով ինքը շատ ավելի մեծ օգուտ է տվել պատերազմական օրերին հայրենիքին, քան «հավայի տեղը» առաջնագծում գտնվելը: Հիշեցնենք, որ Ջաբրայիլն այն ուղղությունն էր, որտեղ հայկական բանակն ունեցավ մոտ 2000 զոհ, 150-ից ավել անհայտ կորածներ և կար մարդկային ռեսուրսների խոշոր պակաս:

Բնական է, որ նման ձևով պատճառաբանությունը մեղմ ասած վիճելի է, բայց ամեն դեպքում arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագիր Մարատ Եգանյանը հայտնեց, որ ուղղակի կտեղեկացնի այդ խոսակցության մասին նյութի հեղինակին: Սակայն, Տիգրան Հարությունյանը նախընտրեց սպառնալիքներ հնչեցնել Մարատ Եգանյանի նկատմամբ, ինչին Մարատ Եգանյանը վերաբերվեց բացասական և զգուշացրեց նման երևույթների կրկնությունը բացառել և մեկ անգամ ևս հայտնեց, որ ինքն ուղղակի կտեղեկացնի հեղինակին:

Վերադարնալով տուն Մարատ Եգանյանը մեսսենջեր հավելվածի միջոցով հեղինակին տեղեկացնում է տեղի ունեցած խոսակցության մասին և առաջարկում է այդ հարցը լուծել, սակայն որոշ ժանակ անց ստանում է հեռախոսազանգ Տիգրան Հարությունյանից, որը կրկին պարունակում էր սպառնալիքներ իր և իր ընտանիքի նկատմամբ: Անթուլատրելի համարելով նման պահվածքը arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագիր Մարատ Եգանյանը, մեկ անգամ ևս համապատասխան ձևով պատսխանելով Հարությունյանին, սև ցուցակ է գցում այդ հեռախոսահամարը:

Նկարագրած երևույթներից քիչ անց Տիգրան Հարություննյանը գալիս է Մարատ Եգանյանի տուն ու բացելով դարպասը ներ է խուժում բակ: Հայտնաբերելով տան բակում Տիգրան Հարությունյանին Մարատ Եգանյանը մի քանի անգամ ասում է, որ նա դուրս գա իրենց տարածքից: Դուրս հրավիրելով իրենց բնակելի տարածքից Հարությունյանին և փակելով նրա հետևից դարպասի դուռը Մարատ Եգանյանը փողոցում բարձր հայհոյանքներ է լսել և նորից դուրս գալով փողոց տեսել է, որ Հարությունյանը քար է նետում իրենց տան ուղղությամբ: Ջարդելով տան պատուհանը պատգամավորի եղբայրը չհանգստացավ և մի քանի անգամ ևս հարձակվեց Եգանյանի վրա:

Պատգամավորի եղբոր պահվածքի դեմ փաստորեն անզոր են նաև իրավապահ մարմինները, քանի որ նույնիսկ ոստիկանությանը դիմելուց հետո Տիգրան Հարությունյանը շարունակում է անհանգստացնել arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագիր Մարատ Եգանյանին և իր ընտանիքի անդամներին:

 

Հ. Գ. Ապրիլի 9-ի հանդիպմանը Արամ Հարությունյանը ասաց, որ իր եղբորը ընդանրապես չեն զորակոչել: Զարմանալի է իհարկե, նամանավանդ հաշվի առնելով այն փաստը, որ հոկտեմբերի 14-ից ռազմական ոստիկանությունը բոլորին, ով չէր եղել դիրքերում, հավաքում տանում էր պատերազմ:

Դիտումների քանակը: 8070
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին