Պետական դավաճանության կասկածանքով դատախազությունը քրեական գործ է հարուցել

ԱՀ ՔԿ

Հասարակության կողմից շահարկվող այն հարցը, որ անցած տարվա սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից ծավալված պատերազմի օրերին ԱՀ մի խումբ քաղաքացիների (քննությամբ դեռևս չպարզված) կողմից հակառակորդի զինված ուժերին թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն է ցույցաբերվել դեռևս հասարակության և իրավական կառույցների ուշադրության կենտրոնում է։ Այսօր ԱՀ դատախազության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ վերոգրյալի վերաբերյալ և 2020 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետությունում գործող հասարակակական կազմակերպությունների կողմից դատախազություն ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։

«Հիշյալ հաղորդմամբ ներկայացված դեպքերի կապակցությամբ լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու համար սույն թվականի փետրվարի 15-ին ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (պետական դավաճանություն) հարուցվել է քրեական գործ, որը ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դիտումների քանակը: 4163
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին