ԵԱՀԿ Մինսկի խումբը քննարկել է ԼՂ-ում տիրող իրավիճակը

osce_internship-1280x720

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները` Ռուսաստանից Իգոր Պոպովը, ԱՄՆ-ից Էնդրյու Շոֆերը, Ֆրանսիայից Ստեֆան Վիսկոնտին, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ այսօր քննարկել են ԼՂ–ում կայունություն հաստատելու հարցերը և միջնորդական գործընթացի պայմանները։

«Փետրվարի 16-ին համանախագահները տեսակոնֆերանսի միջոցով առանձնազրույցներ են ունեցել Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Զրույցներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։», – գրված է ԵԱՀԿ մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

Նախարարների հետ զրույցներում համանախագահները մանրամասն քննարկել են տարածաշրջանում կայունության հաստատման, միջնորդական գործընթացի պայմանների և հատուկ ներկայացուցչի դերի վերաբերյալ իրենց տեսակետները։

Դիտումների քանակը: 4216
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին