“Պլատոնը իմ համար թանկ է, իսկ ճշմարտությունը թանկ է ամեն ինչից”- Սուսաննա Ավշառյան

1077-e1537473013638

Հանրապետության զինկոմիսար Մխիթար Ավշառյանի կինը՝  Սուսաննա Ավշառյանը հայտարարությամբ է հանդես եկել, դիմելով հանրությանը․

“ՈՎ Է ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՀԸ ՊԱՐՈՆԱՅՔ ?????????

Բոլոր ֆեյսբուկյան օգտատերերին՝ իմ ընկերներին, բարեկամներին, ծանոթ և անծանոթ քաղաքացիներին և ,,կեղծ,, բարեկամներին, հայաստանյան և արցախյան լրատվամիջոցներին՝ ,,Պլատոնը իմ համար թանկ է, իսկ ճշմարտությունը թանկ է ամեն ինչից,, Միջադեպը տեղի է ունեցել Ստեփանակերտի Պ.Սևակ փողոցում առավոտյան ժամը 8,45 րոպեին: Բացի Հանրապետության զինկոմիսար Մխիթար Ավշառյանից և տղայիս՝Հարութ Ավշառյանի, ավտոի մեջ էինք ես ու թոռս: Հերթական խաչմերուկը անցնելով, հայտնվեցինք երկկողմանի փակված ճանապարհի առաջ:"Պլատոնը իմ համար թանկ է, իսկ ճշմարտությունը թանկ է ամեն ինչից"- Սուսաննա Ավշառյան

Աջ կողմից կանգնեցրած էր Ժիգուլի մակնիշի ավտոմեքենա և տրակտոր, իսկ ձախ կողմին մեկ ուրիշ ավտո: Ոչ մի զգուշացնող ազդանշան չկար: Ինչպես նաև բացակայում էր հասարակ հարգանքը տարիքով մեծ,սպտակ մազերով մարդու հանդեպ: Տրակտորիստի լկտի ու անհարգալց վերաբերմունքը՝ Դյաձ լավ չըս տեսնում , ճանապարհը փակա, օրիշ տեղավ քինա, վրդովեցուցիչ էր: Ժիգուլու վարորդը ավտոն մի փոքր հետ քաշելուց հետո մենք շարունակեցինք մեր ճանապարհը: Ինքս ցանկացած բռնության դեմ եմ,ուստի միանշանակ համաձայն եմ,որ իմ որդին՝Հարութ Ավշառյանը, պիտի օրենքի առջև պատասխան տա: Բայց ստոր ու լկտի ստեր տարածելը անբարոյականություն է: Բոլորս էլ գիտենք,որ կան գրված և չգրված օրենքներ: Թասիբ- արժանապատվություն ունեցող ցանկացած երիտասարդ կփորձեր պատիվ պահանջել դիմացինից: Նորից եմ ասում, դեմ եմ բռնությանը, բայց ասեք խնդրեմ ինչպես է կոչվում վերջին օրերին կատարվածը? Դա բռնություն չէր? Բռնություն մի մարդու հանդեպ, որը բազում տարիներ առաջնագծում է ծառայել ու վառոդի հոտին ֆիլմերից չէ ծանոթ: Մի սպայի,որը երբեք անձնականը պետականից վեր չի դասել?Մի քաղաքացու,որը ողջ գիտակից կյանքում ապրել է ազնվագույն ձևով և վաղն էլ քայլելու է բաց ճակատով,քանի որ չի գողացել,չի թալանել,չի դավաճանել ու չի թաքնվել փորձության պահին?Մի թէ որևէ մեկը շահեց այս ամենց? Ազգս համախմբվեց, թե առանց այն էլ մասերի բաժանված լինելով, նորից մաս-մաս եղավ: Եկեք սթափվենք,ուշքի գանք ու հասկանանք որ թշնամին անգամ այսքան վնաս չէր կարող հասցնել,ինչքան մենք ինքներս: Չի կարել ամեն ինչ ցեխին հավասարեցնել: Վաղը մենք նորից իրար աչքերի պիտի նայենք:Մի մոռացեք անցյալը: ՈՎ Է ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՀԸ ՊԱՐՈՆԱՅՔ ??????”- գրել է տիկին Ավշառյանը իր ֆեյսբուքյան էջում (ուղղագրությունը և կետադրությունը պահպանված են)։

Քանի-որ, նախորդ հոդվածներում արդեն անդրադարձել էինք այս թեմային, ապա հարկ ենք համարում լուսաբանել նաև հակառակ տեսակետը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին էքսկավատորի վարորդ Սողոմոն Մելքումյանի և Արցախի զինկոմիսար Մխիթար Ավշառյանի միջև ձագել է վեճ, ինչից հետո Ավշառյանի որդին և նրա չորս ընկերները ծեծի են ենթարկել Սողոմոն Մելքումյանին։

Դիտումների քանակը: 4907
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին