Փոխանցվել է 2 զինծառայողի մասունք

FB_IMG_1614697514722

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները դեռևս շարունակվում են։ Այդ մասին տեղեկացնում է ՆԳՆ ԱԻՊ ծառայությունը։

Երեկ` մարտի 4-ին, Արցախի Հանրապետության հարավային թևում ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել:

Սակայն, Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻ ծառայությանն է փոխանցվել նախնական տվյալներով 2 զինծառայողի մասունք: Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո: Նույն վայրում 2 օր առաջ հայկական կողմին էր փոխանցվել ևս մեկ զինծառայողի մասունք:
ԱԻ պետական ծառայությունը պարզաբանում է, որ պատերազմի օրերին տարածքը թիրախավորվել և հրկիզվել էր թշնամու արձակած հրթիռից:

Որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:

Մարտի 4-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1488 աճյուն:

Դիտումների քանակը: 4249
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին