ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։ Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը:
«Նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով քննարկում։ Ռուսաստանը շարունակում է աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ նախագահների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։ Ռուսական խաղաղապահ զորակազմն ապահովում է անվտանգությունը տարածաշրջանում», — նշել է Ուշակովը` հավելելով, որ կողմերը կքննարկեն նաև ռուս-հայկական հարաբերությունների առանցքային ասպեկտները, ներառյալ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ:
Թողնել պատասխան