Պուտինը Էրդողանի հետ քննարկել է եռակողմ հանդիպման արդյունքները

Հունվարի 13-ին կայացել է Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ժամանակ անդրադարձել են հունվարի 11-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքներին։

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի ընդհանուր կայունացումը ՝ հաջողվել է համաձայնեցնել այդ ուղղությամբ մի շարք կարեւոր քայլեր։ Այդ մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ, հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը իր աջակցությունն է հայտնել ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ Մոսկվայի ջանքերին՝ արտահայտվելով Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների հետագա համակարգման օգտին։

«Զրույցի ընթացքում Պուտինն ու Էրդողանը անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի դիտարկման համատեղ ռուս-թուրքական կենտրոնի ստեղծմանը», — հաղորդում է աղբյուրը։

Քննվել են նաև փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման, համագործակցության ընդլայնման, ինչպես նաև համավարակի դեմ պայքարի, այդ թվում պատվաստանյութի համատեղ արտադրության և կիրառման հարցերը։

Դիտումների քանակը: 4231
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին