Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի քայլերը իրավիճակի հետագա կայունացման ապահովման, 2021 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շարունակական իրականացման ուղղությամբ: Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահին տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ վերջերս ունեցած շփումների արդյունքների մասին: Երկուստեք կարծիք է հայտնվել Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման աշխատանքների ակտիվացման անհրաժեշտության մասին: Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը` նշելով, որ նրանք քննարկել են Դոնբասի, Ղարաբաղի, Սիրիայի, «Սպուտնիկ V»–ի և Սև ծովի մասին Մոնտրյոյի կոնվենցիան:
Պուտինն ու Էրդողանն անդրադարձել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին։
«Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր է գնահատել իրադրության հետագա կայունացման ապահովման, 2021 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շարունակական իրականացման ուղղությամբ Ռուսաստանի քայլերը», — ասված է հաղորդագրության մեջ:
Պուտինը Թուրքիայի նախագահին տեղեկացրել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ վերջերս ունեցած շփումների արդյունքների մասին:
«Փոխադարձ կարծիք է հնչել Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման աշխատանքների ակտիվացման անհրաժեշտության մասին», — նշվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Թողնել պատասխան