Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ՌԴ քաղաքացիություն է շնորհել։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղակատվության կայքէջում։
«ՌԴ Սահմանադրության 89-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` որոշում եմ ՌԴ քաղաքացիություն տրամադրել ԱՄՆ–ում 1983 թվականի հունիսի 21-ին ծնված Էդվարդ Ջոզեֆ Սնոուդենին», – ասվում է հրամանագրում։
Ինչպես ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Էդվարդ Սնոուդենին Ռուսաստանի քաղաքացիություն է տրամադրվել նրա խնդրանքով։
Թողնել պատասխան