Զորքերը պետք է վերադառնան սկզբնական դիրքեր. Մեծ Բրիտանիայի դեսպանատուն

UK

«Միացյալ Թագավորության կառավարությունը, այդ թվում՝ Վիեննայում ԵԱՀԿ-ում մեր միջնորդության ժամանակ, հստակ հասկացրել է, որ զինված ուժերը պետք է հետ քաշվեն այն դիրքերը, որտեղ նրանք գտնվում էին մինչև ռազմական գործողությունները սկսվելը: Հակամարտությունը լուծելու միակ ճանապարհը դիվանագիտությունն է»,- Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ դիրքորոշում են հայտնել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից:

«Մենք միշտ դատապարտել ենք քաղաքացիական տարածքների թիրախավորումը բոլոր հակամարտությունների ժամանակ։ Մեր մտքերը վերջին բռնությունների հետևանքով զոհվածների կամ վիրավորների ընտանիքների հետ են։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը ողջունում է ռազմագերիների և մահացածների աճյունների վերադարձը։ Մենք կոչ ենք անում կողմերին քննարկել մնացած բոլոր ռազմագերիների և մահացածների աճյունների վերադարձի հարցը։ Խոշտանգումների մասին հաղորդումները չափազանց մտահոգիչ են, և պահանջվում է համապատասխան մարմինների մանրակրկիտ հետաքննություն»,- նշված է Երևանում Միացյալ Թագավորության դեսպանատան հաղորդագրության մեջ:

Դիտումների քանակը: 3922
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին