Ասկերան քաղաքից մեզ հասած տեղեկություններով Քարագլուխը ևս գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Ներկայումս ադրբեջանական կողմը փորձեր է կատարում շինարարական աշխատանքներ իրականացնել Փառուխից դեպի Քարագլուխ։ Հայկական կողմը շարունակում է պայքարել։
Հիշեցնենք մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Այս պահի դրությամբ հայտնի է հայկական, որ հայկական կողմը ունի 2 զոհ և 5 վիրավոր։ Բացի այդ, Ադրբեջանի ԶՈւ-ն կիրառում է ԱԹՍ-ներ, մասնավորապես, Bayraktar TB-2։
Թողնել պատասխան