Քերոբյանը Վերին Լարսում հանդիպել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի հետ

ՀՀ ՌԴ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հանդիպել են «Վերին Լարս» անցակետում։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

«Ակնկալվում է, որ վերակառուցումից հետո «Վերին Լարսի» անցակետային թողունակությունը կմեծանա 6,4 անգամ։ Օրական դրանով կկարողանա անցնել ավելի քան 2,5 հազար ավտոտրանսպորտային միջոց՝ մինչև 3000-ը հասցնելու հնարավորությամբ»,– նշված է հաղորդագրությունում։

Ներկայում օրական բաց է թողնվում միջինը 800-1000 բեռնատար ավտոմեքենա` օրական 400 ավտոմոբիլային միջոցի ընդհանուր անձնագրային հնարավորության պայմաններում:

Դիտումների քանակը: 4100
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին