Քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցության հարցեր. ՀՀՊՆ

Ֆր դեսպան

Կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հանդիպումը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

«Դեսպան Լույոյի խնդրանքով պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը»,- նշում է աղբյուրը։

Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-ֆրանսիական համագործակցության ներկա մակարդակը:

Դիտումների քանակը: 3901
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին