2021 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ նախաձեռնողների սահմանած օրակարգով: Օրակարգում ընդգրկված հարցերից առանձնահատուկ ուշադրության է արժանի «ԱՀ ԱԺ հայտարարությունն Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին» կետ:
Հիշեցնենք, որ 2020թ. նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության արդյունքում Արցախի տարածքների զգալի մասը հայտնվել է Ադրբեջանի տիրապետության տակ։ Թե ինչպիսին կլինի այդ տարածքների կարգավիճակը կքննարկվի վաղը։
Թողնել պատասխան