Քոչարյանի գույքի մի մասը դատարանը հանեց կալանքից

Քոչարյան

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, դռնփակ նիստում Երևանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարել է 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու և մոտ երեք միլիոն դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը և նրա գույքի մի մասը հանել է կալանքից։

Նախնական տվյալներով երկրորդ նախագահին պատկանող մոտ վեց միլիոն դոլար արժողությամբ գույքի վրա կալանքը կպահպանվի:

Դատական նիստից հետո մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը պարզաբանել է Աննա Դանիբեկյանի որոշումը, նշելով որ ՀՀ քրեական օրենսգիրքը թույլ է տալիս կաշառք ստացած անձին երեք միլիոն դոլլարի չափով տուգանել և նույնքան գումարի չափով տալիս է բռնագանձման հնարավորություն: Արդյունքում ձևավորվել է վեց միլիոն դոլար գումարած դատական ծախսերը:

Հիշեցնենք՝ հուլիսի 28-ի դատական նիստին Քոչարյանի փաստաբանները դատարանին միջնորդել էին վերացնել նրա գույքի և դրամական միջոցների վրա դրված կալանքը։

Դիտումների քանակը: 4426
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին