ՔՊ դեմ է քրեականացնել ինքնիշխանությունից հրաժարվելու կոչերը

ԱԺ

ՀՀ Ազգային ժողովը ձայների 30 կողմ, 63 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ չընդունեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելու հայտարարությունները քրեորեն պատժելի դարձնելու ընդդիմության առաջարկը։

Նախքան քվեարկությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու այս նախագծին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախագծի համահեղինակ Արամ Վարդևանյանն էլ արձագանքելով հիշեցրեց՝ «այս նախագիծը այն մասին էր, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, կամ դրա մի մասը որևէ մեկի կողմից կասկածի տակ դնելն իր հանրային խոսքով, կարծիքով և նման դիրսկուրս առաջացնելը քրեորեն հետապնդելի արարք լիներ»։

Հիշեցնենք, որ մարտի 22-ին «Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր քրեորեն պատժել նրանց, որոնք Հայաստանի ամբողջականությունը կասկածի տակ դնող հայտարարություններ կանեն, հրապարակային կարդարացնեն ու կքարոզեն դա։ Պատգամավոր Արամ Վարդևանյանի հիմնավորմամբ՝ օրենսդրական նախագծի անհրաժեշտությունը ծագել էր 44-օրյա պատերազմից հետո, երբ հայաստանյան պաշտոնյաներն իրարամերժ հայտարարություններ էին անում:

Դիտումների քանակը: 4179
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին