ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհահատվածում

FB_IMG_1648019754773

Մարտի 22-ին ժամը 21:55-ին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել Օդանավակայանի դիմացի ճանապարհահատվածում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին:

Դեպքի վայրում պարզվել է, որ նույն օրը ժամը 21:40-ի սահմաններում Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Մ.Կ.-ն (ծնված 1993թ.) վարելով «Նիսսան մարչ» ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:

Դիտումների քանակը: 4166
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին