Ադրբեջանիը պահանջել է Արցախից հայկական զորքերի դուրս հանում

Ru az

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վալիևն այսօր հանդիպել է ռուսական բանակի խաղաղապահ գործունեությունը համակարգող, Դաշնության ցամաքային զորքերի գլխավոր փոխհրամանատար Ալեքսեյ Կիմին։

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված հայտարարության դրույթները, ինչպես նաև օպերատիվ իրավիճակը Ադրբեջանի այն տարածքներում, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ առաքելությունը, հաղորդում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը։

«Կողմերը հանգամանալից քննարկել են Ադրբեջանի տարածքից հայկական ապօրինի զինված խմբավորումների դուրսբերման գործընթացը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 4-րդ կետի համաձայն»,- հայտարարում է պաշտոնական Բաքուն։

Ռուսական կողմն առայժմ հանդիպման և քննարկված հարցերի վերաբերյալ հաղորդագրություն չի տարածել։

Դիտումների քանակը: 4685
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին