Ռուսաստանում ադրբեջանական կայքեր են արգելափակվել

Az

Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցությունների վերահսկման դաշնային ծառայությունը (Ռոսկոմնադզոր) արգելափակել է ադրբեջանական մի շարք առցանց հարթակների հասանելիությունը Ռուսաստանում։

Այդ շարքից կարելի է առանձնացնել Haqqin.az և Minval.az կայքերը, որոնք առանձնացել են ՌԴ-ի կողմից Ուկրաինայում հատուկ գործողության համատեքստում հակառուսական իրենց դիրքորոշումներով և քարոզչություններով։

«Ռոսկոմնադզորը» կայքերն արգելափակելու որոշումը հիմնավորել է Դաշնային օրենքի հոդվածներով, որոնց համաձայն՝ ռեսուրսի մուտքը սահմանափակվում է, եթե այն պարունակում է տեղեկատվություն անկարգությունների, ծայրահեղականության կոչերի մասին, ինչպես նաև անարժանահավատ տեղեկատվության տարածման համար, որոնք սփռվում են արժանահավատ հաղորդագրությունների քողի տակ:

Հատկանշական է, որ ադրբեջանական ռեսուրսների արգելափակման որոշումը «Ռոսկոմնադզորը» ընդունել է գլխավոր դատախազության պահանջի հիման վրա։

Հավելենք, որ նշված կայքերը ֆինանսավորվում են պետական միջոցների հաշվին։

Դիտումների քանակը: 4368
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին