Քրդամետ կուսակցությունն ընդդիմացել է Թուրքիայի ռազմական ծախսերին հատկացվող բյուջեի նախագծին

tuuuu

Թուրքիայում ընդդիմադիր ուժ համարվող, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Միթհաթ Սանջարը նախօրեին խորհրդարանական նիստում անդրադարձել է Թուրքիայի զինուժին և ռազմական ծախսերին հատկացվող բյուջեի թեմային։

Սանջարը,  ընդդիմանալով Թուրքիայի կողմից նոր զենքեր ձեռք բերելու վերաբերյալ բյուջե հատկացնելու ծրագրին, նշել է, որ այդ բյուջեն ոչ թե ժողովրդի, այլ նախագահական պալատի, պատերազմի և յուրայինների համար է նախատեսված։

Ընդդիմադիր գործչի խոսքով՝ այդ բյուջեով երկրի ռեսուրսները հատկացվում են պատերազմի համար և երկրում խորացնում աղքատությունը։

Սանջարը կոչ է արել վերջ տալ Թուրքիայի ռազմական ծախսերին։

«Ես կարող եմ  մանրամասն ներկայացնել, թե այս բյուջեով որքան ռեսուրս է հատկացվում պատերազմի և անվտանգության համար, սակայն չեմ ցանկանում ձեզ խեղդել այդ թվերով։ Այսօր մեր գրպանից վերցված հարկի յուրաքանչյուր 4 լիրայից 1 լիրան ուղղվում է ռազմական ծախսերին և պատերազմական բյուջեին»։

Դիտումների քանակը: 4420
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին