Ըստ պաշտոնական Մոսկվայի ծրագրվում է մինչև օգոստոսի վերջ հայ–ադրբեջանական հարցերով եռակողմ շփումներ կազմակերպել։ Այդ մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը։
«ՌԴ նախագահի մասնակցությամբ բարձր մակարդակի ցանկացած շփում նախագահի վարչակազմը մեկնաբանում է։ Միևնույն ժամանակ ծրագրում բարձր մակարդակով եռակողմ հանդիպման կազմակերպումն է», – նշել է Նեչաևը` հավելելով, որ կոնկրետ տեղեկություն կհայտնեն ավելի ուշ։
Մատնանշելով եռակողմ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը Նեչաևն անդրադարձել է Լաչինի միջանցքի իրավիճակին։
«Կողմերի համաձայնեցմամբ՝ մոտակա երեք տարում պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման ծրագիրը, ինչին պետք է հաջորդի ռուսական խաղաղապահ առաքելության վերատեղակայումը՝ նոր երթուղին պաշտպանելու համար»,- ասել է Նեչաևը։
Պաշտոնական Մոսկվան, հաշվի առնեկով նշված հարցի կողմերի համար ցավալի լինելը չի բացահայտում Բերձորի միջանցքի վերաբերյալ այլ մանրամասնություններ։
Թողնել պատասխան