ՌԴ-ն 15 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Արցախ

ՌԴ կարմիր խաչ

Ռուսական Կարմիր խաչն այսօր 15 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Արցախի բնակչությանը։ Այժմ մարդասիրական օգնությունը բաժանվում է բնակչությանը։ Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է ռուսական Կարմիր խաչի նախագահ Պավել Սավչուկը։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով հումանիտար բեռն Արցախի իշխանության թույլտվությամբ Ասկերան քաղաքով մուտք է գործել Արցախի Հանրապետություն:

Ռուսական Կարմիր խաչը սննդամթերք տեղափոխող բեռնատար է ուղարկել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ակնայի (Աղդամի) ճանապարհով։ Սեպտեմբերի 9–ին` ժամը 14:30-ին, պարենային և ոչ պարենային ապրանքներով բեռնված բեռնատարը հատել է «Սամուր» անցակետը:

«Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ»,– նշվում էր հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Արցախ է տեղափոխվել մթերային 1000 փաթեթ, որի մեջ մտնում է 0.9 լ արևածաղկի ձեթ, 1 կգ շաքարավազ, 2 կգ ցորենի ալյուր, 500 գր մակարոն (3 հատ), 1կգ հնդկաձավար, 1 կգ կորեկ, 1 կգ սպիտակաձավար, 0,5 կգ վարսակի փաթիլներ, 0,5 կգ–ոց5 հատ շոգեխաշուկ (Тушенка) 5 հատ։
Այսպիսի 1 հավաքածուի ընդհանուր քաշը 11,4 կգ է։

Արցախ է բերվել նաև 192 մանկական հավաքածու։

«Մանկական հավաքածուն ներառում է 1 հատ կիսել, 3 հատ վիտամինային պաստիլա, 1 ատամի խոզանակ, 8 հատ մանկական խյուս, 1 հատ մանկական ձկան յուղ, 1 հատ մանկական ցանափոշի»,– ասված է հաղորդագրությունում։

Ռուսական Կարմիր խաչի բեռնատարում եղել է նաև 270 անկողնային պարագաների, 200 հիգիենիկ պարագաների հավաքածուներ։

Դիտումների քանակը: 3820
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին