ԱՄՆ-ՀՀ զորավարժությունները կապված չեն այլ իրադարձությունների հետ. Մեթյու Միլեր

Վարժանք

ԱՄՆ պետքարտուղարությունը հերքում է, որ Հայաստանում ընթացող հայ-ամերիկյան զորավարժությունները կապված են Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին զորքերի կուտակումների կամ այլ զարգացումների հետ: Այդ մասին` համաձայն Ամերիկայի ձայնի, նշել է պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Համաձայն աղբյուրի, Մեթյու Միլերն ընդգծել է, որ զորավարժությունները գործընկեր երկրների հետ, ինչպիսին հանդիսանում է Հայաստանը, կրում են սովորական բնույթ:

«Մենք պարբերաբար պարապունքներ ենք անցկացնում և իրականացնում մեր գործընկերների հետ՝ պատրաստվածության մակարդակը պահպանելու համար և շարունակաբար բարելավում ենք մեր զինված ուժերի փոխգործունակությունը:

Հայաստանը Միացյալ Նահանգների վաղեմի գործընկերն է: 2003 թվականից ի վեր այն հարաբերություններ է հաստատել Կանզասի ազգային գվարդիայի հետ՝ որպես Պաշտպանության նախարարության պետական գործընկերության ծրագրի մաս, ուստի ոչ, սա սովորական զորավարժություն է, որը ոչ մի կերպ չի կարող կապված լինել ցանկացած այլ իրադարձությունների հետ»,- պարզաբանել է Միլերը ճեպազրույցի ընթացքում:

Պատասխանելով լրագրողի հարցին այս կապակցությամբ Մոսկվայի խիստ արձագանքի վերաբերյալ՝ ուղղված Երևանին՝ Միլերը հայտնել է.

«Հաշվի առնելով, որ Ռուսաստանը վերջին տարիներին ներխուժել է իր երկու հարևանների տարածք՝ կարծում եմ՝ այն պետք է զերծ մնա այլ երկրներին անվտանգության միջոցառումների մասին դասեր տալուց»,- նշել է Միլերը։

Դիտումների քանակը: 3774
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին