Ռուս խաղաղապահ զորակազմի նոր հրամանատարն այցելել է Բաքու

Կուլակով հասանով

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Կիրիլ Կուլակովը Բաքվում է։ Նա հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ՝ քննարկելու Արցախում և Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] շուրջ ստեղծված իրավիճակը։ Այդ մասին հայտնում է պաշտոնական Բաքուն։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Ռուսաստանի Դաշնության ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Օլեգ Սալյուկովը։

«Պաշտպանության նախարար Զաքիր հասանովը նշել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը հիմնված է բարեկամական հարաբերությունների և փոխադարձ վստահության վրա»,- փոխանցում է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը։

Դիտումների քանակը: 3847
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին