Բաքուն ակնկալում է Հակարիի կամրջի մյուս կողմում անցակետ տեղադրել. Ադրբեջանի ՊՆ

ադրբեջանի պն

Հայաստանն անցակետ է տեղադրում «հայ-ադրբեջանական պայմանական սահմանին»։ Նման հայտարարություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հավելելով, որ դա կատարվել է առանց Բաքվի հետ համաձայնեցնելու։

Հաղորդագրության մեջ նշված է, թե իբր Լաչինի միջանցքում [Բերձորի միջանցք] տեղադրված տեսախցիկները ֆիքսել են «Հայաստանի ռազմական բեռնատար տեխնիկայի շարասյուն», որոնք կանգ են առել Լաչին- Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում՝ Հայաստանի տարածքում և նախօրոք պատրաստված վայրում «երկու բնակելի կոնտեյներ են տեղադրել»։

Նշվում է, որ Հայաստանից Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածք «բեռների ներթափանցումն իրականացվել է ռուս խաղաղապահների օգնությամբ»։

«Միաժամանակ ռուս խաղաղապահները պայմաններ են ստեղծել Հայաստանից Ադրբեջանի տարածք ռազմական բեռների ներթափանցման համար»,- գրում է պաշտոնական Բաքուն` հավելելով,- «Որպես պատասխան՝ Բաքուն պետք է ակնկալի, որ Ադրբեջանն անցակետ կստեղծի Լաչին[Բերձոր]-Խանքենդի[Ստեփանակերտ] ճանապարհին՝ Հակարի գետի կամրջի մյուս կողմում։ Դա Ադրբեջանի անվտանգության ուժերին թույլ կտա ստուգել Հայաստանից Ղարաբաղի հայաբնակ հատված և հակառակ ուղղությամբ մեկնող բոլոր մեքենաները»։

Դիտումների քանակը: 3802
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին