Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի նախաձեռնությամբ դեկտեմբերի 28-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում Հայաստանի ազգային անվտանգության ծառայության և Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենների միջև:
ՀՀ ԱԱԾ հաղորդագրության համաձայն հանդիպմանը քննարկվել են մի շարք անհրաժեշտ հարցեր, այդ թվում՝ նաև գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող:
Հանդիպման արդյունքում տարբեր ուղղություններով աշխատանքների իրականացման վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։
Թողնել պատասխան