Մարտունու շրջանի Ավդուռ գյուղի մոտակայքում գտնվող ադրբեջանական զինուժի դիտակետից այսօր հրաձգային զինատեսակներից կրակ են բացել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա։ Այդ մասին հայտնում են ՌԴ ՊՆ խաղաղապահ զորակազմի մամուլի ծառայությունից:
Աղբյուրը գրում է, որ կրակոցների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Նշվում է նաև, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։
Թողնել պատասխան