Այսօր Երևան քաղաքի Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Արցախի առաջին նախագահ և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը:
Դատական նիստը նախագահում էր դատավոր Դավիթ Գրիգորյանը: Դատարանի մոտ հավաքվել էին Ռոբերտ Քոչարյանի աջակիցները և սպասում էին դատավորի որոշմանը՝ ինքնաբացարկ հայտարարելու վերաբերյալ։
Սակայն, դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտարարեց, որ որոշումը կկայացվի և կներկայացվի վաղը՝ մայիսի 14-ին, ժամը 12-ին։
Ազատություն ռադիոկայան
Թողնել պատասխան