Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռուբեն Սադոյանը և դեսպանության անձնակազմը մասնակցեցին Հարիսայի փառատոնին։
Մարտի 3-ին՝ Բուն Բարեկենդանի օրը, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի և «Հայարտուն» մշակութային կենտրոնի աջակցությամբ, Թբիլիսիում կազմակերպվել էր Հարիսայի փառատոն, որին իրենց մասնակցությունը բերեցին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը և դեսպանության ողջ անձնակազմը։
Դեսպան Սադոյանն իր խոսքում գոհունակությամբ ընդգծեց նման միջոցառումների կազմակերպումը և դրանց դերը հայկական կերակրատեսակների հանրայնացման գործում։
Թողնել պատասխան