Արցախցի ներկայացուցիչը մասնակցել է Kids Education Revolution միջազգային համաժողովին

Կրթական համակարգում ծառացել են մի շարք խնդիրներ, որոնց լուծման համար աշխարհի տարբեր մասերում կազմակերպվում են համաժողովներ, քննարկումներ, դեբատներ այդ խնդրի արդյունավետ ուղիները գտնելու ակնկալիքով: Վերջերս Հնդկաստանի Մումբայ քաղաքում տեղի է ունեցել համաժողով Kids Education Revolution (Աշակերտներ։ Կրթություն։ Հեղափոխություն) խորագրով: Համաժողովը համախմբել էր 100-ից ավել մասնակիցների, որոնց թվում էին աշակերտներ ու կրթության ոլորտի մասնագետներ, ովքեր միավորվել էին մեկ միասնական գաղափարի շուրջ` վերաիմաստավորել կրթությունը: Համաժողովի նախաձեռնողը «Teach for India» կազմակերպությունն էր, իսկ հրավիրվածների շարքերում էր նաև «Դասավանդի´ր, Հայաստան»-ը (Teach for Armenia):

Հատկանշական է, որ նախընտրական փուլը տեղի էր ունեցել ԱՀ Ստեփանակերտ քաղաքի «Եվրոպա» բիզնես կենտրոնում, որտեղ մասնակցել էին 500-ից ավելի մասնակիցներ ՀՀ-ից ու ԱՀ-ից: Նրանցից ընտրվել էր միայն 3 մասնակից, որոնցից մեկը մեր համաքաղաքացի Անահիտ Արզումանյանն էր: Մասնակիցների աշխարհագրությունը շատ լայն էր ԱՄՆ-ից մինչև Ավստրալիա ու Հարավ-Արևելյան Ասիայի երկրներ: Համաժողովը տևել է մեկ շաբաթ, աշխատանքային լեզուն անգլերենն էր:

Ուրախալի է այն, որ համաժողովի կազմակերպիչների մոտ կարծիք էր առաջացել, որ անգլերենը Անահիտի խոսակցական լեզուն է: Նման բանիմաց աշակերտներին անհրաժեշտ է խրախուսել, որպեսզի նրանք չսահմանափակվեն ստացածով, այլ անընդհատ ձգտեն գրավել նորանոր հարթակներ: Շատ ողջունելի է, որ ապագա կրթական համակարգի զարգացման ուղիների փնտրման գործընթացում իր մասնակցությունն է ունեցել նաև արցախցին: Իհարկե, այդ փաստը ևս մեկ քայլ է, ինչպես Արցախի Հանրապետության ճանաչման, այնպես էլ Արցախը համաշխարհային կրթական գործընթացներին ընդգրկման ուղղությամբ:

Անահիտ Արզումանյանի ելույթը․ «Ի՞նչ խնդիրներ կան Ձեր դպրոցական համակարգում և ինչպե՞ս Դուք կլուծեք դրանք» թեմայով էր ու այն արժանացավ դրական արձագանքների: Անահիտի խոսքերով միջոցառումը շատ հագեցված էր և բավականին մեց բացահայտումներ կատարեց նաև իր համար: Միակ բացասական կողմն այն էր նա չկարողացավ մասնակցել քաղաքային օլիմպիադային Անգլերեն լեզվից, և դրա պատճառով էլ հիմա չի կարողանա մասնակցել նաև հանրապետական օլիմպիադային, որին նա երկար պատրաստվել էր: Մաղթում ենք Անահիտ Արզումանյանին նորանոր հաջողություններ:

Դիտումների քանակը: 5123
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan