“Գնդակը Ձեր դաշտում է պարոն Փաշինյան՝ երկուշաբթի օրը սպասում եմ անուններ” — Էդուարդ Շարմազանով

hayky-erbeq-chi-karogh-partvel-n136610-1

Քիչ առաջ՝ ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շրմազանովը ուղիղ եթերի ընթացքում անդրադարձավ Հայաստանի Հանրապետության վրչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Իրանի Իսլամական Հանրապետության այցի ժամանակ։

“Նիկոլ Փաշինյանը, որը այլևս ոչ թե ընդիմադիր պատգամավոր է՝ այլ փաստացի պետության ղեկավար է, որին ենթարկվում են ուժային կառույցները, Իրանում արեց շատ կարևոր հայտարարություն, նա նշեց, որ պետք է մերժվեն այն գործիչները, որոնք ավելի շատ օտարերկյա գործիչներ են, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Պետական դավաճանությունը, օտարերկյա գործակալ լինելը դա “Տրոյան ձի” է  մեր պետության ներսում։

Անցել է արդեն 2 օր  այդ հայտարարությունից հետո, սակայն ոչ մի օտարերկյա գործչի անուն չի բացահայտվել։ Իրանում Փաշինյանի հայտարարությունը  հանցագործության մասին ուղիղ հաղորդում էր և ուժային կառույցները պարտավոր են վարչապետից պահանջել ու ճշտել, թե ովքեր են այդ օտարերկյա գործակալները։ Անուններ եմ պահանջելու ես ինքս, օր ու արև չեմ տալու այսօրվանից սկսած և անուններ եմ պահանջելու, թե՝ ըստ վարչապետի,  ովքեր են եղել իմ պետության դեմ գործունեությամբ՝ լինելով քաղաքական գործիչներ։ Իրավապահ մարմիններից պահանջում եմ ճշտել, այդ խիստ կարևոր հայտարարության իսկությունը”,-  ասել է Էդուարդ Շարմազանովը։

Դիտումների քանակը: 4661
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին