Այսօր Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն են

քվեարկել-ընտրություն

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երևան քաղաքում ավագանու ընտրություններ են։ Ավագանին ընտրվում է  4 տարի ժամկետով և կազմված է 65 անդամից։

Սակայն այդ 65 տեղի համար պայքարում է 979 թեկնածու: Թեկնածուների առավել մեծ ցուցակ ներկայացրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակացությունը՝ 193 թեկնածու, նրան հաջորդում է «Իմ քայլը»՝ 169 թեկնածու:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ փաստում է, որ մայրաքաղաքում  ընտրություններն, ընդհանուր առմամբ, անցնում են լավ տրամադրությամբ, և որևէ լուրջ միջադեպ չկա:

Փարիզի օդանավակայանից «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ժամանակ Փաշինյանը հույս է հայտնել, որ կլինեն  օրինակելի ընտրություններ:

Դիտումների քանակը: 4557
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին